Cryptocurrency Prices by Coinlib

Կումանը կտրականապես դեմ է Ագուերոյի «Բարսա» տեղափոխությանը

d5afd5b8d682d5b4d5a1d5b6d5a8 d5afd5bfd680d5a1d5afd5a1d5b6d5a1d5bad5a5d5bd d5a4d5a5d5b4 d5a7 d5a1d5a3d5b8d682d5a5d680d5b8d5b5d5ab 6064b1f9da78d

«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը գնելու հարցով, ով հայտարարեց, որ ամռանը կլքի «Մանչեսթեր Սիթին», բայց կատալոնացի մարզիչ Ռոնալդ Կումանը դեմ է գործարքին:

Ըստ Diario Sport-ի՝ 58-ամյա մասնագետը չի փոխել իր դիրքորոշումն արգենտինացի հարձակվողի վերաբերյալ: Մարզիչը չի ցանկանում թիմում տեսնել Ագուերոյին: Կումանը նախընտրում  է «Լիոնի» 32-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպային, որն այս ամառ նույնպես կդառնա ազատ գործակալ:

Մարզիչը համոզված է, որ Դեպայն ավելի հարմար է «Բարսելոնայի» խաղային համակարգին: Բացի այդ, 25-ամյա հարձակվողը կարող է օգտագործվել տարբեր դիրքերում, ինչը նույնպես դուր է գալիս Կումանին:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, «Բարսայի»՝ Ագուերոյին կամ Դեպային ձեռք բերելու մտադրությունը կապված չէ «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ակումբի ցանկության հետ։ Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել երկու նոր հարձակվող:

Սիրարփի Աղաբաբյան