Cryptocurrency Prices by Coinlib

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ ապրիլի սկզբին

d5b4d5add5abd5a9d5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5add5a1d5b2d5a1d5a4d5a1d5b7d5bf d5bed5a5d680d5a1d5a4d5a1d5bcd5b6 6063603c71af2

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ կարող է վերադառնալ մեկ շաբաթից: Այս մասին գրում է Football Italia-ն:

Մխիթարյանը ևս մեկ հետազոտություն է անցել, որի արդյունքում հայտնի է դարձել, որ նա հնարավոր է կմասնակցի ապրիլի 8-ին Եվրոպայի լիգայի «Այաքս»-ի դեմ հանդիպմանը:

Ավելի վաղ` մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով: Մարտի 16-ին ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել Մխիթարյանի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»: