Cryptocurrency Prices by Coinlib

Հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս է բերվել 22-ամյա երիտասարդի դի

d5b0d5a1d5b6d684d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d5a1d5a2d5a5d680d5a1d5afd5a1d5b6 d5a3d5b8d680d5aed5a1d680d5a1d5b6d5ab d5a1d5bed5a1d5a6d5ab 6062edf4df440
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

48 0 0

Նոր Արմավիր գյուղի բնակիչը մեկ օր առաջ էր ընդունվել ավազահանքում աշխատանքի։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Փրկարարները Տանձուտ գյուղում հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։

«Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված ավազահանքում աշխատանքի։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են