Cryptocurrency Prices by Coinlib

Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի երիտասարդական հավաքականը

d5acd5a5d5b4d5bad5a1d680d5a4d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5a3d5acd5add5a1d5bed5b8d680d5a5d5ac d5a1d5b6d5a3d5acd5abd5a1d5b5d5ab d5a5 6063450fa02a0

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական թիմը: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Մ21 տարեկանների թիմի մարզչի պաշտոնին հավակնում է նաև Սթիվ Կուպերը, ով գլխավորում էր պատանեկան հավաքականը:

Ընթացիկ տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին: Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել: Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում: