https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/incidents/20210330/26985866/gyumrium-26-amja-eritasrdin-spanoxy-nerkayatsele-vostikanutyun.html
Ոստիկանություն ներկայացած երիտասարդը 17 տարեկան է։ Նա սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Գյումրիում 26-ամյա երիտասարդին սպանողը ներկայացել է Կումայրիի Ոստիկանության բաժին և խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Նա Երևանի բնակիչ Դավիթ Վ-ն է։
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, խոստովանած անձը 17 տարեկան է: «Երիտասարդն ինքնակամ ներկայացել է և հայտարարություն տվել, որ 26-ամյա տղային դանակով հարվածել է ինքը: Նրան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի առաջին մասով (Սպանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:
Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկությունների` 17-ամյա տղան սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցի նամակագրությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին 15։30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքի մոտ: