Cryptocurrency Prices by Coinlib

«Բարսելոնան» կավելացնի մարզաբազայի և ֆուտբոլիստների  անվտանգությունը՝ տիկտոկերների պատճառով

d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1d5b6 d5afd5a1d5bed5a5d5acd5a1d681d5b6d5ab d5b4d5a1d680d5a6d5a1d5a2d5a1d5a6d5a1d5b5d5ab 60639878e45f1

«Բարսելոնան» ցանկանում է բարելավել անվտանգությունն իրենց մարզաբազայում, որպեսզի խաղացողները չհետապնդվեն, հայտնում է ESPN-ն:

Բանն այն է, որ Լիոնել Մեսսին և մյուս ֆուտբոլիստները դարձել են TikTok սոցիալական ցանցի օգտվողների թիրախները: Խաղացողները ոչ միայն անընդհատ լուսանկարվում են մոտ տարածությունից, այլ հաճախ վիրավորվում են՝ արձագանք ստանալու հույսով:

Այս ամսվա սկզբին Մեսսին արդեն կորցրել էր համբերությունը TikTok-ի օգտատիրոջ սադրանքի պատճառով:

«Դուք արդեն նկարահանել եք մի տոննա նույն տեսահոլովակները, չեք կարող ձեր ամբողջ կյանքն անցկացնել ինձ հետ տեսանյութ նկարահանելով»,- ասել է արգենտինացին:

Անտուան ​​Գրիզմանը և Ֆրենկի դե Յոնգը նույնպես տիկտոկերների թիրախն էին: Վերջերս մի խումբ երիտասարդներ լուսամփոփի մոտ մոտեցան Սամուել Ումտիտիին, երբ պաշտպանը որոշ ժամանակ դուրս էր եկել մեքենայից, նրանք բղավում էին՝ գնա  «Բարսա Բ»:

«Բարսելոնան» նախնական բանակցություններ էր վարել ոստիկանության հետ մարզական բազայի շուրջ անվտանգության բարելավման ուղղությամբ, բայց նրանց ասացին, որ դժվար կլինի կանխել մարդկանց մոտենալը խաղացողների մեքենաներին:

Սիրարփի Աղաբաբյան