Cryptocurrency Prices by Coinlib

Առեղծվածային դեպք Արարատում. որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է ձորում

d5a1d5bcd5a5d5b2d5aed5bed5a1d5aed5a1d5b5d5abd5b6 d5a4d5a5d5bad684 d5a1d680d5a1d680d5a1d5bfd5b8d682d5b4 d5b8d680d5bad5a5d5bd d5a1d5b6 60634274aa822
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

10 0 0

Դեպքի վայր մեկնած ոստիկանները դեպքի վայրում` ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ–ում՝ Քյարքիի ոլորանների ձորում, գլխիվայր շրջված ավտոմեքենա կա, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Նրանք վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, որը, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների, աշխատել է որպես մենեջեր, ու այսօր նրա հարազատները դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին` հայտնելով, որ նա անհետ կորել է։ Որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան մահացած են հայտնաբերել: Ձորում հայտնաբերվել է նաև նրա վարած «Ford Transit ավտոմեքենան»՝ գլխիվայր շրջված:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի