Cryptocurrency Prices by Coinlib

Հայ ֆուտբոլիստները հաղթանակի մեծ ցանկություն ունեին. Իսլանդիայի մարզիչ

d5b0d5a1d5b5 d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5abd5bdd5bfd5b6d5a5d680d5a8 d5b0d5a1d5b2d5a9d5a1d5b6d5a1d5afd5ab d5b4d5a5d5ae d681d5a1d5b6 6061f433b5731

Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արնար Տոր Վիդարսոնն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Երևանում կրած պարտությանը:

«Նման հանդիպում է ստացվում, երբ չես օգտագործում քո պահերը: Գիտեինք, որ Հայաստանի ազգային ընտրանին լավ մարզավիճակում է, իսկ ֆուտբոլիստները հաղթանակի մեծ ցանկություն ունեին: Հասկանում էինք, որ արտագնա երկու խաղերը Գերմանիայի և Հայաստանի դեմ բարդ են լինելու»,-Վիդարսոնի խոսքերը փոխանցում են իսլանդական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով, այժմ Իսլանդիայի ընտրանին քիչ հնարավորություններ ունի Մունդիալի ընտրական փուլի J խմբում երկրորդ տեղը զբաղեցնել:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: