Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց. ՖԻՖԱ-ի անդրադարձը

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5a8d5b6d5bfd680d5a1d5b6d5abd5b6 d5b7d5b8d5afd5ab d5a5d5b6d5a9d5a1d680d5afd5a5d681 d686d5abd686 60619e10c603b

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ԱԱ-ի որակավորման փուլում երկրորդ անդմեջ հաղթանակին:

«Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց խմբի ֆավորիտներին` երկու հաղթանակ տոնելով ԱԱ-ի որակավորման փուլի մեկնարկում»,-գրել է ՖԻՖԱ-ի Թվիթերի էջը:

Աշխարհի առաջնության պաշտոնական էջն էլ ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդ է սահմանել Մունդիալի ընտրական փուլի առաջին երկու տուրերում հաղթելու շնորհիվ:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը:

Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: