Cryptocurrency Prices by Coinlib

Տաքարյուն հայերն ընդդեմ սառնասիրտ իսլանդացիների. Հայաստան-Իսլանդիա

d5bfd5a1d684d5a1d680d5b5d5b8d682d5b6 d5b0d5a1d5b5d5a5d680d5b6 d5a8d5b6d5a4d5a4d5a5d5b4 d5bdd5a1d5bcd5b6d5a1d5bdd5abd680d5bf d5abd5bd 6060a18b67dff

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որոկավորման փուլի երկրորդ խաղում կընդունի Իսլանդիայի ընտրանուն։ Երկու թիմերն էլ հավակնում են խմբում երկրորդ հորիզոնականը նվաճելուն և սպասվում է համառ պայքար՝ Ջորջ Մարտինի «Կրակի և սառույցի» երգի նման։ Ի՞նչ արդյունք կգրանցեն տաքարյուն հայրեն ու սառնասիրտ իսլանդացիները։

Հայաստան

Ընթացիկ ընտրական մրցաշարը Հայաստանը մեկնարկեց հաղթանակով։ Առաջին խաղում թիմը նվազագույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:

Իհարկե հայկական ընտրանու նպատակը խմբում երկրորդ տեղի տեսքով նոր բարձունք նվաճելն է: Առաջին տեղում հաստատ կլինեն հզոր գերմանացիները:

Իսլանդիայի հետ հանդիպման ընթացքում նպատակը պարզ է: Հյուսիսայինները նույնպես հավակնում են լինել 2-րդ տեղում, չնայած խմբում կան նաև Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան:

Թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի նաև այս հանդիպումը՝ «Շախտյորի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Խաղը բաց կթողնի նաև հավաքականի հետ մարզվող Գևորգ Ղազարյանը։

«Հիմա վերականգնողական փուլում եմ մկանային վնասվածքից հետո։ Այս խաղին վստահ կարող եմ ասել, որ չեմ մասնակցի, իսկ մյուս խաղին, հավանական է, որ չեմ խաղա, բայց դա հստակ չէ։

Թիմում մթնոլորտը շատ լավն է։ Թիմի ներկայիս մարզիչ Խոակին Կապառոսը առանձնանում է թիմային և տակտիկական խաղով»,-նշում է Գևորգ Ղազարյանը։

Այս խաղերի համար հավաքականին է միացել նաև «Կրասնոդարի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ Խոակին Կապառոսը նշում է, որ Սպերցյանը նոր է միացել թիմին և դեռ պետք է ադապտացվի։

«Նրա խաղալու հետ կապված շտապել պետք չէ։ Դա կարող է բացասական էֆեկտ ունենալ»,-նշել է Խոակին Կապառոսը։

Առաջիկա խաղը դժվար է լինելու, ըստ մարզչի, բայց թիմը մեծ խանդավառությամբ է մոտենում դրան։

«Մրցակցի թիմում ֆուտբոլիստները երկար ժամանակ է իրար հետ աշխատում և խաղում է։ Նրանք ունեն շատ փորձ և ֆիզիկապես լավ պատրաստված են»։

Իսլանդիա

Իսլանդիան ընտրական փուլում մեկնարկեց Գերմանիայի դեմ խաղով: Սակայն, գերմանացիների հետ չհաջողվեց պայքարել և իսլանդացիները պարտվեցին (3:0):

Մինչդեռ աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում ոչինչ կորած չէ: Ամբողջ ցիկլը դեռ առջևում է, որի ընթացքում իսլանդացիները կարող են բարելավել իրենց դիրքերը: Խմբում համառ պայքար է սպասվում երկրորդ տեղի համար և այս խաղը կարող է շատ բան վճռել։

Իսլանդիան մակարդակով զիջում է շատ հավաքականների, բայց այս թիմն աչքի է ընկնում իր առողջ մարզական գոռոզությամբ, ինչը թույլ է տալիս չվախենալ մրցակիցներից և ակտիվ հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Առաջին տուրում Գերմանիայի հետ իսլանդացիները շատ ջանացին գոլ խփել և նույնիսկ կարող էին դա անել: Եթե նայենք նախորդ տարվա հանդիպումներին, ապա այս թիմի գործողությունները մոտավորապես նույնն էին:

Հայերը նույնպես կարողանում են արագ շարժվել դաշտով՝ հարձակվելու համար, բայց ամենից հաճախ նրանք հարմարվում են իրենց հակառակորդներին: Եթե Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նրանք շատ էին մնում պաշտպանությունում ՝ պահպանելու արդյունքը, ապա Վրաստանի հետ խաղերում կարելի էր գոլ խփելու մեծ ցանկություն Հայաստանի խաղում: Բնականաբար, Խոակին Կապարոսի սաները Լիխտենշտեյնի հետ վերջին խաղում ակտիվորեն ձգտում էին հաղթել մրցակիցներին, բայց խաղային հսկայական առավելություն ունենալով՝ հաղթեցին միայն 1:0 հաշվով:

Խաղը կկայանա այսօր` 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Երկար դադարից հետո մարզադաշտում կլինեն հանդիսականներ, բայց ոչ ամբողջությամբ։

Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

Սիրարփի Աղաբաբյան