Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի հավաքականը հալեցրեց իսլանդական սառույցը

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5b0d5a1d5bed5a1d684d5a1d5afd5a1d5b6d5a8 d5b0d5a1d5acd5a5d681d680d5a5d681 d5abd5bdd5acd5a1d5b6 6060f59eb5bf1

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում հաղթեց ֆավորիտ համարվող Իսլանդիայի ընտրանուն։ Հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Այս պահին Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում առաջին տեղն է կիսում Գերմանիայի հավաքականի հետ։

Ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը խաղավարտին նշում է, որ սա բոլորի միասնական հաղթանակն է։

«Խաղի սկիզբը շատ բարդ ստացվեց, սակայն առաջին խաղերի կեսերից մեր թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին և սկսեցինք օգտագործել այն ազատ գոտիները, որ թողնում էր մրցակիցը։

Ես ավելի նպատակահարմար էի համարում Բայրամյանին երկրորդ խաղակեսում դաշտ դուրս բերելը։

Ես չէի ուզի հատուկ նշել Տիգրան Բարսեղյանին և Խորեն Բայրամյանին, կնշեի ողջ թիմի խաղը։ Ես չեմ սիրում անհատապես առանձնացնել ֆուտբոլիստներին, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է։ Որպեսզի այս կամ այն ֆուտբոլիստը լավ խաղա, նրա թիմակիցը նույնպես պետք է լավ խաղա։ Այնպես որ, այսօր ես կնշեի ամբողջ թիմին և նեև մարզասերներին, ովքեր շատ լավ աջակցություն ցուցաբերեցին։ Պետք է խոսել ամբողջ թիմի մասին և մարզասերների դերակատարության մասին։

Միասին մենք հասանք այս ամենին։ Իհարկե, Տիգրանն ու Խորենը շատ լավ խաղ անցկացրին, բայց ես նույնը կասեի Սոլոմոնի, Արտակի, Տարոնի, Համբարձումյանի, Ադամյանի և մնացածի մասին»։

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի կրկին Հանրապետական մարզադաշտում, Ռումինիայի հետ։

Սիրարփի Աղաբաբյան