Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն հաստատել է Հայաստանի` արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը. «B+»՝ «կայուն» կանխատեսմամբ:
Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականի ավարտին Հայաստանի պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 67.6%, իսկ 2025 թվականի ավարտին այդ ցուցանիշը կնվազի մինչեւ 63.5%:
Նշվում է, որ արտարժույթով արտահայտված պարտքը կազմում է ընդհանուր պարտքի 77%-ը:
Fitch-ը նշում է, որ 2021 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը գլխավորապես ֆինանսավորվելու է եվրոբոնդերի թողարկումից ներգրավված 750 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվին:
Գործակալությունը մատնանշում է Հայաստանի կախվածությունը հանքանյութի արտահանումից եւ ուղղակի արտաքին ներդրումների թույլ հոսքը:
Աղբյուրը՝ Banks.am