Cryptocurrency Prices by Coinlib

Fitch. Փաշինյանը կմնա իշխանության

fitch d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5a8 d5afd5b4d5b6d5a1 d5abd5b7d5add5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 605ed16932035
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում «վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել աշխատող մեծամասնական կոալիցիա»:

«Թեեւ մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը, պատերազմից հետո նրա կառավարության աջակցությունը նվազել է եւ կարող է սաստկացնել կառուցվածքային բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները», — նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքներն, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են», — նշում է Fitch-ը:

Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում տասնյակ հազարավոր փախստականներ կան եւ անդրադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությանը:

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման վտանգ կա՝ պայմանավորված ապառազմականացված գոտու բացակայությամբ: Պատերազմն ավելի է մեծացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային եւ տնտեսական հարցերում», — ասված է Fitch Ratings-ի զեկույցում:

Աղբյուրը՝ Banks.am