Cryptocurrency Prices by Coinlib

Fitch. Հայաստանի բանկերը լավ են դիրքավորված՝ 2020-ի շոկերը մեղմելու համար

fitch d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5a8 d5acd5a1d5be d5a5d5b6 d5a4d5abd680d684d5a1d5bed5b8d680d5bed5a1 605ed16ee21d8
Fitch Ratings գործակալությունը հայտնել է, որ Հայաստանի բանկերը լավ են դիրքավորված՝ 2020 թվականի շոկերի ազդեցությունը մեղմելու համար:

«Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալիզված է եւ համավարակով պայմանավորված ակտիվների վատթարացումը շատ չի գերազանցի 7.3% կազմող չաշխատող վարկերի ցուցանիշը», — նշում են Fitch-ի վերլուծաբանները:

Նրանք փաստում են, որ Հայաստանի բանկերի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանափակ է. տարածաշրջանին հատկացված վարկերը կազմել են ՀՆԱ-ի 3 % եւ բանկերի վարկերի 5,3 %, իսկ բանկային ավանդները կազմել են ՀՆԱ-ի 1 % եւ բանկերի պարտավորությունների 1,5 %-ը:

Fitch-ը նշում է, որ կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերը առեւտրային բանկերին թույլ են տվել 2020 թվականին մասնավոր հատվածի վարկավորման աճը պահպանել միջինը 18.3 %-ի մակարդակում, չնայած 2021 թվականի փետրվարին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 11.4 %:

Fitch-ը նկատում է, որ Հայաստանում բարձր է մնում ավանդների դոլարիզացիայի մակարդակը՝ 2020 թվականի վերջին այն կազմել էր 42.3 %:

Fitch Ratings գործակալությունը կանխատեսում է, որ 2021 թվականին Կենտրոնական բանկը շարունակելու է կոշտացնել քաղաքականությունը՝ գնաճին հակազդելու նպատակով:

Աղբյուրը՝ Banks.am