Cryptocurrency Prices by Coinlib

17-ամյա Զախարյանը դարձել է ՈւԵՖԱ-ի ամենաերիտասարդ գոլահարը՝ եզրափակիչ մրցաշարերում

17 d5a1d5b4d5b5d5a1 d5a6d5a1d5add5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5a4d5a1d680d5b1d5a5d5ac d5a7 d5b8d682d5a5d686d5a1 d5ab d5a1d5b4d5a5d5b6d5a1 605f88aec4f51

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ռեկորդ է սահմանել Եվրոպայի երիտասարդական առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում: Զախարյանը դարձել է ՈւԵՖԱ-ի ամենաերիտասարդ գոլահարը՝ եզրափակիչ մրցաշարերում։

Զախարյանը գերազանցեց բելգիացի Յարի Վերշարենի ռեկորդը, ով 17 տարեկան 11 ամսական 10 օրական հասակում գրավեց Իտալիայի դարպասը:

1. Արսեն Զախարյան (Ռուսաստան) – 17 տարի 9 ամիս և 27 օր:

2. Յարի Վերշարեն (Բելգիա) – 17 տարի 11 ամիս 10 օր

3. Ջեք Ռոդվել (Անգլիա) – 18 տարի 3 ամիս 11 օր

4. Յոհան Վոնլանթեն (Շվեյցարիա) – 18 տարի 3 ամիս 28 օր

5. Սիմոն Վուկչևիչ (Սերբիա և Չեռնոգորիա) – 18 տարի 4 ամիս

6. Միլան Բարոս (Չեխիա) – 18 տարի 7 ամիս 4 օր

7. Ռաուլ (Իսպանիա) – 18 տարի 9 ամիս

8. Մարիո Բալոտելլի (Իտալիա) – 18 տարի 10 ամիս 7 օր

9. Սերհաթ Աքին (Թուրքիա) – 18 տարի 11 ամիս 27 օր

10. Տրանքիլիո Բարնետա (Շվեյցարիա) – 19 տարի 11 օր:

Օրերս Զախարյանի հայրը նշել էր, որ իր որդին այժմ խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, բայց ապագայում ինքը կընտրի՝ խաղալ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում։

«Թող ինքը որոշի: Եվ Հայաստանն է մեր հայրենիքը, և Ռուսաստանը: Ես չեմ խառնվի»,- ասել է ֆուտբոլիստի հայրը։

Սիրարփի Աղաբաբյան