https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/incidents/20210327/26955035/voxbergakan-vtar-shiraki-marzum-07-y-baxvel-e-bernatarin-uxevor-kiny.html
Ձյուն է եկել, բուք է եղել, ճանապարհը մաքրել են, բայց «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Շիրակի մարզում` Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին, Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում այսօր ճակատ-ճակատի են բախվել են «07»-ն ու բեռնատար Volvo-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմանում։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ն էլ` տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
ՃՏՊ Արմավիրում. վարորդը տեղում է մահացել, ուղևորներից մեկը` հիվանդանոցի ճանապարհին
Կայքի տեղեկություններով՝ ձյուն է տեղացել, բուք է եղել, տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքները, բայց «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին։
Մահացածը 59-ամյա կին է, որը «07»-ի ուղևորն է եղել։
Վանաձորում կրակել են «Բաքսյոր Սամոյի» վրա. պատահածը հերթական վենդետա՞ն է