Cryptocurrency Prices by Coinlib

«Մեսսին դուրս է գալիս սպանելու․ նրան չի հետաքրքրում ՝ դու արգենտինացի՞ ես, թե՞ նրա ընկերը»․Կաբալյերո

d5b4d5a5d5bdd5bdd5abd5b6 d5a4d5b8d682d680d5bd d5a7 d5a3d5a1d5acd5abd5bd d5bdd5bad5a1d5b6d5a5d5acd5b8d682e280a4 d5b6d680d5a1d5b6 605fa44ede42f

«Չելսիի» դարպասապահ Ուիլի Կաբալյերոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղերի մասին:

«Ես տառապում էի Մեսսիի դեմ հանդիպումներում: Նա մտնում է խաղադաշտ ու սպանում դարպասապահներին ու պաշտպաններին: Սպանություն ասելով՝ նկատի ունեմ հնարավորինս շատ գոլեր խփելու ցանկությունը:

Եվ նրա համար նշանակություն չունի` ճանաչո՞ւմ եք նրան, արգենտինացի՞ եք, թե՞ նրա ընկերը: Նա կխոսի ձեզ հետ խաղից հետո, կբարևի ձեզ, բայց 90 րոպեի ընթացքում նա նպատակ ունի գոլ խփել ձեզ»,- ասել է Կաբալյերոն:

Սիրարփի Աղաբաբյան