Cryptocurrency Prices by Coinlib

«Բորուսիան» Հոլանդի համար պահանջում է 180 միլիոն եվրո

d5a2d5b8d680d5b8d682d5bdd5abd5a1d5b6 d5b0d5b8d5acd5a1d5b6d5a4d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d5bad5a1d5b0d5a1d5b6d5bbd5b8d682d5b4 605fa44a224ea

Դորտմունդի «Բորուսիան» ամառային տրանսֆերային պատուհանի համար սահմանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային գինը:

Գերմանական ակումբը 20-ամյա խաղացողին գնահատել է 180 միլիոն եվրո, հայտնում է ESPN-ը:

«Բորուսիան» հույս ունի, որ նման գինը կվախեցնի բարձրակարգ ակումբներին, ինչը Հոլանդին հնարավորություն կտա ևս մեկ տարի մնալ թիմում:

Դորտմունդցիները նույն մարտավարությունն էին կիրառում անցած ամառ, երբ շատերը հետաքրքրվում էին Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։

Հոլանդի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ կային «Բարսելոնայից», «Ռեալից», «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից» ու «Բավարիայից»: Նշվում է, որ «Չելսին» քննարկում էր նորվեգացուն ամռանը գնելու տարբերակը, մինչ հայտնի կդառնար «Բորուսիայի» պահանջների մասին:

Դորտմունդի կազմում Հոլանդը 49 խաղում դարձել է 49 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան