Cryptocurrency Prices by Coinlib

Փորձագետը՝ Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հետեւանքների մասին

d683d5b8d680d5b1d5a1d5a3d5a5d5bfd5a8d59d d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 swift d5abd681 d5a1d5b6d5bbd5a1d5bfd5a5d5acd5b8d682 605df06885990
Ռուսաստանի իշխանությունները պետք է դիվանագիտորեն կանխեն երկրի անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից, հակառակ դեպքում երկրի բանկային համակարգը կվերադառնա 1990-ականների մակարդակի:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է KRK Group-ի կառավարիչ գործընկեր Դանիիլ Կիրիկովը:

«Բանկային համակարգի վրա դա կանդրադառնա առաջին հերթին՝ միջազգային գործարքների քանակի զգալի նվազման եւ, որպես հետեւանք, հաճախորդների ընդհանուր անկման տեսքով»,- կարծում է Կիրիկովը: Իսկ քաղաքացիների համար հետեւանքներն էլ ավելի ծանր կլինեն:

«Առաջին հերթին, դա կհանգեցնի ապրանքների եւ ծառայությունների դեֆիցիտի, քանի որ ներկայացուցչական եւ դիստրիբյուտորական ընկերությունները չեն կարողանա իրականացնել միջազգային վճարումներ: Երկրորդը՝ միջազգային ընկերությունների, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի համար աշխատատեղերի կորուստ է: Երրորդը՝ ապրանքների եւ ծառայությունների արժեքի բարձրացում, քանի որ ձեռներեցները, իրենց բիզնեսը չփակելու համար, շրջանցող ճանապարհներ կփնտրեն: Այս լուծումներն արժեքում լրացուցիչ տոկոս կստեղծեն, որը մասամբ կամ ամբողջությամբ կընկնի հաճախորդների ուսերին»,- նշել է Կիրիկովը:

«Երկրի ներսում մենք կարող ենք ստեղծել առանց SWIFT-ի համակարգ կամ վերադառնալ ավելի վաղեմի այլընտրանքներին, բայց սա բացասական սցենար է: Նախ, այդպիսի լուծումների որակը եւ հուսալիությունը ցածր են: Երկրորդ՝ այլ երկրներ չեն փոխի իրենց չափանիշները: Միջազգային բանկերում հաճախորդի ոչ մի բանկային ինտերֆեյսում SWIFT-ից բացի փոխանցելու այլ հնարավորություն չկա, եւ դժվար թե դա հապճեպ մշակվի»,- կարծում է փորձագետը:

Աղբյուրը՝ Banks.am