Cryptocurrency Prices by Coinlib

Ներկայացվել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձեւանմուշը

d5b6d5a5d680d5afd5a1d5b5d5a1d681d5bed5a5d5ac d5a7 d684d5a1d5b2d5a1d684d5a1d681d5b8d682d5b6 d5a1d5b6d5b0d5a5d5bf d5a2d5a1d681d5a1d5af 605db8339261c
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) մշակել է դիմումի ձեւանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։

Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։
 
Ձեւանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձեւանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ եւ լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։

Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար  աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։

Դիմումի ձեւանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից։  

««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am