Cryptocurrency Prices by Coinlib

Մեր մարտավարությունը մեզ հաջողություն բերեց. Կապառոս

d5b4d5a5d680 d5b4d5a1d680d5bfd5a1d5bed5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5b4d5a5d5a6 d5b0d5a1d5bbd5b8d5b2d5b8d682d5a9d5b5d5b8 605dff24a8c74

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ խաղում ընտրած մարտավարությունը համարում է ստացված: «Այժմ հեշտ է վերլուծել խաղը, երբ այն վերջացել է: Մեր ընտրած խաղային մարտավարությունը մեզ հաջողություն բերեց»,- լրագրողների հետ խաղից հետո զրույցում ասել է մասնագետը:

Անդրադառնալով Սարգսիա Ադամյանի խաղին իսպանացի մասնագետը շեշտել է, որ հայ կիսապաշտպանն իսկապես հաջող հանդիպում է անցկացրել և նվիրված է հավաքականին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Լիխտենշտեյնին: Մեկնարկային 10 րոպեներին ակնհայտ առավելությունը Հայաստանի ընտրանուն էր: Իր խաղով առանձնանում էին մի քանի ֆուտբոլիստներ: Հայաստանի հավաքականն խաղում էր «առաջին համարով»: Ընտրանու առաջնագիծը` կիսապաշտպանությունը և հարձակումը ,գրեթե անթերի էր գործում, սակայն ինչ-որ բան պակասում էր գոլ խփելու համար:

Երկրորդ կեսը ևս գրեթե նույն ընթացքն ունեցավ` հավաքականը տիրում էր նախաձեռնության, սակայն գոլ խփել այդպես էլ չէր ստացվում: Լիխտենշտենի հավաքականի դարպասապահն իր տարրերքի մեջ էր և միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Սակայն 83-րդ րոպեին Կապառոսի սաների գրոհը տվեց իր արդյունքը. ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրոմմելթին: Լիխտենշտեյն-Հայաստան` 0:1:

Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: