Cryptocurrency Prices by Coinlib

«էներգիայի արդյունավետ օգտագործումը պետք է դառնա վարքագիծ»

d5a7d5b6d5a5d680d5a3d5abd5a1d5b5d5ab d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d5a1d5bed5a5d5bf d685d5a3d5bfd5a1d5a3d5b8d680d5aed5b8d682d5b4d5a8 605d9bd01b97d

Հայաստանում արդեն մի քանի տարի գործող  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ — ԿԿՀ ծրագիրը» փորձում է բնակիչների շրջանում էներգայի արդյունավետ օգտագործումն ապրելակերպ դարձնել: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակում եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն համակարգման ներքո։

Մարտի 25-ին լրագրողների միջեւ տեղեկատվական հանդիպում-քննարկմանը «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի» ներկայացուցիչները ներկայացրին բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կարեւորությունը, ծրագրի մանրամասներն ու պատմեցին այն մասին, թե ինչպես կարելի է դեռեւս խորհրդային տարիներին կառուցված շենքերում կատարել էներգախնայողություն:

«2019թ.-ից ծրագրի հիմնական թիրախը Երեւանի բազմաբնակարան շենքերն եղել, սակայն 2020թ.-ին որոշում է կայացվել թիրախային շենքերի մի մասը ընտրել մարզերից՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ 2020թ․ պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը:

«Այսօրվա պայմաններում էներգախնայողությունը գնալով ավելի ու ավելի արդիական խնդիր է դառնում: Թանկացումներին զուգահեռ՝ մարդկանց պետք է սովորեցնել էներգիայի արդյունավետ օգտագործման վարքագիծը, որը սկսում է ամենատարրական միջոցառումներից»,- ասաց ծրագրի հանրային կապերի գծով խորհրդատու Էրիկ Անթառանյանը:

Նա մանրամասնեց, որ շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը համալիր միջոցառումներից բաղկացած ծրագիր է, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքի որակի բարելավմանը, այսինքն՝ նպատակներից մեկն է գրեթե 50%-ով կրճատել բնակիչների կոմունալ ծախսերն ու ստեղծել հարմարավետ պայմաններ բոլորի համար։

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ միջոցառումներից՝ շենքերի արտաքին պատերի, տանիքի եւ նկուղի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր օգտագործման տարածքներում (շքամուտքեր եւ աստիճանավանդակներ) էներգաարդյունավետ դռների եւ պատուհանների տեղադրում, էներգաարդյունավետ լուսավորման համակարգի ներդնում:

Էրիկ Անթառանյանի խոսքով՝ վերոհիշյալ միջոցառումները նպաստում են նաեւ շենքերի ավելի գեղեցիկ դառնալուն եւ էկոհամակարգի մաքրմանը, քանի որ էներգաարդյունավետության շնորհիվ նվազում է ջերմոցային գազերի արտանետումը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:

Ծրագրի ներկայացուցիչները նշել են՝ կարեւոր է, որ բնակիչները գիտակցեն՝ գումարի այն մասը, որը պետք է վճարեն իրենց շենքն էներգաարդյունավետ դարձնելու համար, լինելու է ծրագրի շնորհիվ արված խնայողություններով:

«Եթե շենքի մեկ բնակարանը ջեռուցման սեզոնին վճարում է 40-50 000 դրամ, ապա շենքի էներգաարդյունավետության ծրագրին միանալու միջոցով կխնայի դրա շուրջ 50%ն ու ավելին: Խնայած ամսական 25 հազար դրամը վճարելով ծրագրին՝ մոտավորապես չորս տարի անց բնակիչը կավարտի հետգնումը, իսկ հետագա խնայողությունները կտնտեսի»,- նշել է Էրիկ Անթառանյանը:

Ծրագրի ներկայացուցիչները հավելել են, որ հանրապետությունում էներգաարդյունավետ շենքերն ավելանում են, նման շենքեր արդեն կան Քաջարան, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Վեդի, Աշտարակ, Իջեւան քաղաքներում: Ծրագրով աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի մի քանի դպրոցների եւ մանկապարտեզների շենքերում:

Արփի Ջիլավյան

Աղբյուրը՝ Banks.am