Cryptocurrency Prices by Coinlib

ԵՄ գագաթաժողովն աջակցում է թվային եվրոյի մշակման աշխատանքներին

d5a5d5b4 d5a3d5a1d5a3d5a1d5a9d5a1d5aad5b8d5b2d5b8d5bed5b6 d5a1d5bbd5a1d5afd681d5b8d682d5b4 d5a7 d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5a5d5bed680 605dd4356f9b4
ԵՄ գագաթաժողովը հանդես է եկել եվրոյի միջազգային դերի ուժեղացման օգտին եւ հավանություն է տվել թվային եվրոյի ստեղծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:

Այս մասին ասված է եվրոյի գոտու զարգացման հարցերով մարտի 25-ին Բրյուսելում տարածված ԵՄ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գագաթաժողովը կոչ է արել ուժեղացնել եւ ստեղծել ավելի նորարարական ֆինանսական հատված, ավելի արդյունավետ եւ կայուն վճարային համակարգեր: Այս համատեքստում թվային եվրոյի հնարավոր գործարկման ուսումնասիրության շուրջ նախապատրաստական աշխատանքը պետք է շարունակվի»,- ասված է փաստաթղթում:

«Մենք աջակցում ենք եվրոյի միջազգային դերի ամրապնդմանը, որը կբարձրացնի ԵՄ ռազմավարական ինքնավարությունը տնտեսական եւ ֆինանսական հարցերում՝ միաժամանակ պահպանելով բաց տնտեսությունը, նպաստելով համաշխարհային ֆինանսական կայունությանը եւ աջակցելով եվրոպական բիզնեսին եւ քաղաքացիներին»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվում է նաեւ, որ Եվրամիությունը մտադիր է «ամեն կերպ զարգացնել եւ ուժեղացնել եվրոյով արտահայտված ֆինանսական շուկաները»՝ բարձրացնելով սեփական ֆինանսական կայունությունը:

ԵՄ պետությունների ղեկավարները հատուկ շեշտել են, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է արագ եւ արդյունավետ վերականգնում համավարակից հետո, կանաչ տնտեսության եւ կանաչ ֆինանսական հատվածի զարգացում, այսինքն՝ համակարգ, որն ուղղված է եվրոպական ամբողջ տնտեսության վերակառուցման ֆինանսավորմանը՝ այսպես կոչված, կանաչ տեխնոլոգիաների հիման վրա:

Աղբյուրը՝ Banks.am