Cryptocurrency Prices by Coinlib

Գերման Գրեֆ․ ՌԴ Արհեստական բանականության դաշինքը կընդլայնվի

d5a3d5a5d680d5b4d5a1d5b6 d5a3d680d5a5d686e280a4 d5bcd5a4 d5a1d680d5b0d5a5d5bdd5bfd5a1d5afd5a1d5b6 d5a2d5a1d5b6d5a1d5afd5a1d5b6d5b8d682 605db82e30795

Ռուսաստանի Արհեստական բանականության (ԱԲ) դաշինքը (AI-Russia Alliance) պատրաստվում է համալրել մասնակիցների թիվը եւ սկսել է մշակել կանոնակարգ, որը կկարգավորի թեկնածու ընկերությունների նկատմամբ պահանջները, ասել է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը:

2019-ի նոյեմբերին ստեղծված դաշինքում ներկայումս ներառված են Mail.ru Group-ը, «Գազպրոմ նեֆտ»-ը, MTS-ը, «Սբեր»-ը, «Յանդեքս»-ը եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

«Մենք որոշում կայացրեցինք մինչեւ դաշինքի հաջորդ նիստը մշակել կառույցի անդամակցության դրույթը, անդամների ընտրության կանոններն ու անդամների մակարդակը: Դրանից հետո որոշում կկայացնենք նոր անդամներ ընդունելու վերաբերյալ»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Դաշինքը զբաղվում է ԱԲ ոլորտում գիտական եւ փորձագիտական-վերլուծական հետազոտությունների կազմակերպմամբ եւ իրականացմամբ, միջազգային համագործակցության կազմակերպմամբ, ԱԲ տեխնոլոգիաների ներդրման ճյուղային խնդիրների վերլուծությամբ եւ այլն:

Գրեֆը նաեւ տեղեկացրել է, որ 2021-ին «Սբերբանկ»-ում ԱԲ տեխնոլոգիայի ներդրումից տնտեսական արդյունքը կարող է կազմել 80-85 մլրդ ռուբլի: «Այս տարի արհեստական բանականության օգտագործումից զուտ գործառնական եկամուտը մեզ մոտ 145 մլրդ ռուբլի է, որից զուտ շահույթը կկազմի մոտավորապես 80-85 մլրդ ռուբլի»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020-ի արդյունքներով՝ «Սբերբանկ»-ի զուտ շահույթը ԱԲ կիրառումից կազմել է մոտ 90 մլրդ ռուբլի՝ գերազանցելով նախկինում կանխատեսված 56 մլրդ ռուբլու մակարդակը:

Աղբյուրը՝ Banks.am