Cryptocurrency Prices by Coinlib

Արցախում 110 մլրդ դրամի ծրագրեր կիրականացվեն

d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 110 d5b4d5acd680d5a4 d5a4d680d5a1d5b4d5ab d5aed680d5a1d5a3d680d5a5d680 d5afd5abd680d5a1d5afd5a1d5b6d5a1 605db839a9e4e
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Արցախում շուրջ 110 մլրդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների գործարկման ծրագիր իրականացնելու որոշման մասին:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով եւ ֆինանսավորել հետեւյալ համամասնությամբ՝ այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 մլրդ դրամ եւ Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 մլրդ դրամ:

«Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալ-տնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր»,- նշել է նա:

Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է. «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, եւ առաջիկա ամիսների ընթացքում եւս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք»

Աղբյուրը՝ Banks.am