Cryptocurrency Prices by Coinlib

Visa. «Պլաստիկը» կմնա մարդկանց հիշողություններում

visa d5bad5acd5a1d5bdd5bfd5abd5afd5a8 d5afd5b4d5b6d5a1 d5b4d5a1d680d5a4d5afd5a1d5b6d681 d5b0d5abd5b7d5b8d5b2d5b8d682d5a9d5b5 605c9ebbce795
Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բերները կարծում է, որ պլաստիկ քարտերը 10 տարի անց կարող են անհետանալ ռուսաստանյան շուկայից՝ իրենց տեղը զիջելով այդ թվում վիրտուալ քարտերին:

«Պլաստիկն, իհարկե, մարդկանց հիշողություններում ինչ-որ տեղ կունենա: Այն արդեն այսօր շատ ավելի փոքր դեր է խաղում, քան նախկինում էր»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին FinNEXT 2021 ֆորումի ընթացքում:

Բերները նշել է, որ արդեն այսօր մի շարք խոշոր ռուսաստանյան բանկերի նոր հաճախորդների մինչեւ 30%-ը «պլաստիկ» չի ստանում: «Երբ աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի, եւ մարդիկ նորից սկսեն ճանապարհորդել, միայն այդ դեպքում ինչ-որ մեկն իր համար քարտ կպատվիրի, քանի որ դեռեւս ոչ բոլոր երկրներում է հնարավոր գնումների դիմաց վճարել հեռախոսով կամ առանց քարտի»,- Բերների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկնաբանելով համավարակի ազդեցությունը վճարային շուկայի վրա, Visa-ի մենեջերն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում աճել է էլեկտրոնային առեւտուրը, որն առաջ է անցել համաշխարհային միջին ցուցանիշներից:

«Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի աճը նույնիսկ միջին համաշխարհային միտումներից առաջ է: Մենք տեսնում ենք, որ համավարակի բռնկման պահին աճը կտրուկ էր՝ տարեկան 20%: Եվ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը շատ լավ տեսք ունի ու առաջ է անցել համաշխարհային միտումներից»,- ասել է նա:

Բացի այդ, համավարակի ֆոնին աճել են անհպում վճարումները: «Անցած տարվա ընթացքում անհպում վճարների ավելի քան 70% աճ է գրանցվել: Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ գործարք արդեն իրականացվում է սմարթֆոնի միջոցով»,- հավելել է Բերները:

Աղբյուրը՝ Banks.am