Cryptocurrency Prices by Coinlib

Intel-ը $20 մլրդ կուղղի արտադրության ընդլայնմանը

intel d5a8 20 d5b4d5acd680d5a4 d5afd5b8d682d5b2d5b2d5ab d5a1d680d5bfd5a1d5a4d680d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a8d5b6d5a4d5acd5a1d5b5d5b6d5b4 605c4a5f208d5

Ամերիկյան Intel տեխնոլոգիական կորպորացիայի ղեկավար Պատրիկ Գելսինջերը (Patrick Gelsinger) հայտարարել է, որ ընկերությունը $20 մլրդ կներդնի նոր գործարաններ կառուցելու համար եւ նոր գործընկերներ կներգրավի միկրոսխեմաների արտադրությունն ընդլայնելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Ինչպես նշել է Գելսինջերը, իր ծրագիրը ներառում է Արիզոնայում առկա ձեռնարկություններում երկու նոր գործարանի կառուցում`միկրոսխեմաների արտադրության տեմպերը բարձրացնելու համար: Ակնկալվում է, որ նոր օբյեկտները կգործեն 2024 թվականին: Ընկերությունը մտադիր է նաեւ տարվա ընթացքում պատմել ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում ընդլայնման իր ծրագրերի մասին:

Intel-ը նախատեսում է նաեւ 2023թ․արտադրական գործընթացի մի մասը փոխանցել ավելի շատ արտաքին գործընկերների, ինչը կվերաբերվի նաեւ կորպորացիայի նորագույն մշակումներին: Բացի այդ, ընկերությունը մտադիր է համագործակցել Apple-ի եւ Qualcomm-ի հետ՝ նրանց համար չիպսեր արտադրելու նխատակով:

Գելսինջերը հավելել է, որ ընկերությունը կպահպանի միկրոսխեմաների նախագծողի եւ արտադրողի ավանդույթը եւ արտադրության մեծ մասը կկազմակերպի իր ձեռնարկություններում։  

The Wall Street Journal-ը ընդգծում է, որ նշված միջոցները նախատեսվում է իրականացնել ասիական մրցակիցներից Intel-ի հետ մնալը հաղթահարելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունը բախվել է մի շարք խնդիրների, ներառյալ՝ առանցքային հաճախորդների կորուստը, մրցակցության աճն ու նոր  սերնդի չիպերի արտադրության ոլորտում դժվարությունները:

1968 թվականին հիմնված Intel-ն արտադրում է էլեկտրոնային սարքեր եւ համակարգչային բաղադրիչներ, ներառյալ՝ միկրոպրոցեսորներ: Ընկերության շրջանառությունը 2019 թվականին կազմել է շուրջ $72 մլրդ:

Աղբյուրը՝ Banks.am