Հանդիպման ընթացքում քննարկվել է հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակը:
«Ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առեւտրային ցանցերում իրականացվել եւ շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ առեւտրային ցանցերին»,- ասել է Գեղամ Գեւորգյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի որակական եւ քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաեւ սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի եւ թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման եւ մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսեւորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաեւ այլ գործընկեր պետական մարմիններին:
Աղբյուրը՝ Banks.am