Cryptocurrency Prices by Coinlib

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում նվազել է 6.7%-ով

d5bfd5b6d5bfd5a5d5bdd5a1d5afd5a1d5b6 d5a1d5afd5bfd5abd5bed5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d681d5b8d682d681d5a1d5b6d5abd5b7d5a8 d5b0d5a1d5b5 605c82f7c962f
2021թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է  6.7%-ով, իսկ 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի  համեմատ ցուցանիշը նվազել  է 5.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 1%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 11.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.5%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.8%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում  աճել են համապատասխանաբար 4.9% եւ 6.2%-ով:

2021թ. հունվար-փետրվարին 2020թ. հունվար-փետրվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 0.8%-ի չափով (պետական՝ 2.2%, ոչ պետական՝ 0.4%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 5.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 15.8%-ով:
                                                                                                                           
Այվազյան Աննա

Աղբյուրը՝ Banks.am