Cryptocurrency Prices by Coinlib

«Ռեալը» չի մտածում Ռոնալդուին վերադարձնելու մասին

d5bcd5a5d5a1d5acd5a8 d5b9d5ab d5b4d5bfd5a1d5aed5b8d682d5b4 d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5abd5b6 d5bed5a5d680d5a1d5a4d5a1 605ce4b0ca6a4

Մադրիդի «Ռեալը» դժվար թե ձեռք բերի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է COPE-ն:

Ակումբը սիրում ու հարգում է պորտուգալացուն, ով խաղացել է Մադրիդում 2009-2018 թվականներին, բայց չի մտածում նրան վերադարձնելու մասին։

Իսպանիայի գործող չեմպիոնն ավելի շատ շահագրգռված է նոր աստղ ստորագրելու մեջ, որն օգտակար կլինի ապագայում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա Ռոնալդուն պատրաստ է հեռանալ «Յուվենթուսից», եթե նրան կանչեն «Ռեալ», քանի որ հիասթափված է թուրինյան նախագծից:

Սիրարփի Աղաբաբյան