Cryptocurrency Prices by Coinlib

Չինաստանի ֆինանսական հատվածի ակտիվներն աճել են 10,7%-ով՝ մինչեւ $54,26 տրլն

d5b9d5abd5b6d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5afd5a1d5b6 d5b0d5a1d5bfd5bed5a1d5aed5ab d5a1d5afd5bfd5abd5bed5b6 605c666e21737
Անցած տարվա վերջի դրությամբ՝ Չինաստանի ֆինանսական հատվածի ակտիվների ընդհանուր ծավալն աճել է 10,7%-ով՝ հասնելով 353,19 տրլն յուանի ($54,26 տրլն), վկայում են Չինաստանի Ժողովրդական բանկի տվյալները:

Այդ թվում՝ բանկային համակարգի ակտիվներն աճել են 10,1%-ով՝ մինչեւ 319,74 տրլն յուան, արժեթղթերով աշխատող ընկերություններինը՝ 25%-ով, հասնելով 10,15 տրլն յուանի:

Ապահովագրական ոլորտի ակտիվները 13,3% աճ են գրանցել՝ կազմելով 23,3 տրլն յուան, Չինաստանի Ժողովրդական բանկի տվյալներն է ներկայացնում Finmarket-ը:

Երկրի ֆինանսական հաստատությունների ընդհանուր պարտավորությունները 2020 թվականի վերջին կազմել են 321,17 տրլն յուան՝ մեկ տարում ավելանալով 10,8%-ով:

Աղբյուրը՝ Banks.am