Cryptocurrency Prices by Coinlib

Ո՞վ կփոխարինի Պիրլոյին «Յուվենթուսում»

d5b8d59ed5be d5afd683d5b8d5add5a1d680d5abd5b6d5ab d5bad5abd680d5acd5b8d5b5d5abd5b6 d5b5d5b8d682d5bed5a5d5b6d5a9d5b8d682d5bdd5b8 605c749ea9afa

«Յուվենթուսը» մտածում է Ա Սերիայի 28-րդ տուրում «Բենեվենտոյից» կրած պարտությունից հետո (0:1) գլխավոր մարզչին փոխելու մասին:

Այս պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Մասիմիլիանո Ալեգրին, ով արդեն աշխատել է «Յուվեում», Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինին և Լուչիանո Սպալետին, որոնք նախկինում գլխավորում էին «Ինտերը» և «Ռոման»: Ակումբը հետաքրքրված է նաև «Լացիոյի» մարզիչ Սիմոնե Ինձագիով, ով դեռ նոր պայմանագիր չի կնքել հռոմեացիների հետ:

Անդրեա Պիրլոյի պաշտոնանկության դեպքում Իգոր Տուդորը, որն այժմ իտալացի մասնագետի օգնական է, կարող է ժամանակավոր տարբերակ դառնալ «Յուվենթուսի» համար:

Իրավիճակը կախված է նրանից, թե ինչպես թիմը կխաղա Ա Սերիայի մնացած հանդիպումները, ինչպես նաև Իտալիայի գավաթի եզրափակչում: Եթե ​​Պիրլոյին հաջողվի պահպանել իր պաշտոնը մինչ այս մրցաշրջանի ավարտը, ապա նա հնարավորություն կունենա ավելի երկար ժամանակ մնալ թիմում, գրում է As-ը՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին:

Ավելի վաղ «Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտնել էր, որ Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում:

Այժմ «Յուվեն» 4-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Թիմը 10 միավորով է հետ մնում առաջատար «Ինտերից»:

Սիրարփի Աղաբաբյան