Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ ԿԲ-ն երեք նոր արծաթե հուշադրամ է թողարկել

d5b0d5b0 d5afd5a2 d5b6 d5a5d680d5a5d684 d5b6d5b8d680 d5a1d680d5aed5a1d5a9d5a5 d5b0d5b8d682d5b7d5a1d5a4d680d5a1d5b4 d5a7 d5a9d5b8d5b2d5a1 605c2e8e91d49
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) երեք նոր արծաթե հուշադրամ է թողարկել՝ նվիրված

— Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակին,
— Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին,
— Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին։

Առաջին հուշադրամի դիիմերեսին պատկերված է Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր եւ դերասանուհու կերպար: Դարձերեսին՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) եւ թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես): Թողարկման քանակը՝ 500 հատ։

Երկրորդ հուշադրամի դիիմերեսին պատկերված է Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը եւ «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի եւ թելի ոճավորված պատկերներ: Դարձերեսին՝ թատրոնի շենքի գծագիրը, թատրոնի պատկերանիշը եւ հայկական զարդանախշ: Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։ Թողարկման քանակը՝ 500 հատ։

Երրորդ հուշադրամի դիմերեսին պատկերված է Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի եւ Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։ Դարձերեսին՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։ Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան: Թողարկման քանակը՝ 300 հատ։

Արծաթե հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Աղբյուրը՝ Banks.am