Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը․ Լիխտենշտեյն-Հայաստան

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5b0d5a1d5bed5a1d684d5a1d5afd5a1d5b6d5a8 d5bdd5afd5bdd5b8d682d5b4 d5a7 d5bad5a1d5b5d684d5a1d680 605cc8a6273a9

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը Աշխարհի առաջնության որոկավորման փուլում։ Առաջին խաղում ազգային ընտրանին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լիխտենշտեյնի հավաքականին։

Լիխտենշտեյն

Նախորդ մրցաշրջանում Լիխտենշտեյնի ազգային հավաքականը շատ վատ ելույթ ունեցավ, քանի որ նրանց նույնիսկ չհաջողվեց մտնել Ազգերի լիգայի C դիվիզիոն: Խմբում առաջին տեղը գրավեց Ջիբրալթարը մի իրավիճակում, երբ անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Լիխտենշտեյնի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել նաև Մալթային (0:3):
Այս մարզական հավաքի համար մարզչական շտաբը մնաց առանց փորձառու հարձակվող Սալանովիչի: Չեն լինի նաև Բյուչելը և Վիզերտ, որոնք չեն միացել հավաքականին տարբեր խնդիրների պատճառով:

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան կարծում է, որ Հայաստանի ընտրանին դիմակայության ֆավորիտն է, բայց իրենք դրա հետ չեն համակարպվելու, ռիսկի են գնալու և փորձելու են առաջընթաց գրանցել։

Հավաքականի հիմնական խնդիրը, ըստ մարզչի, ֆուտբոլիստների մեծ մասի խաղային ռիթմի մեջ չլինելն է՝ չնայած իրենք հոգեբանորեն պատրաստ են լինելու։

«Հայաստանի հավաքկանի շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջին տարիներին արդեն երեք անգամ խաղացել ենք իրար դեմ։ Բարդ հանդիպումներ են լինելու առաջիկայում, բայց մենք ուզում ենք առաջընթաց գրանցել»,-նշել է Ստոկլազան։

Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը վերջերս լավ արդյունքներ է գրանցում։ Խոակին Կապարոսի սաները նախորդ հանդիպմանը հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիային ՝ Ազգերի լիգայի խմբի հիմնական հանդիպմանը՝ նվազագույն 1:0 հաշվով: Հենց այս հաղթանակն էր, որ հնարավորություն տվեց հաղթել Ազգերի լիգայի խմբում և կարգով առաջընթաց գրանցել:

Հայաստանի հավաքականում կան կորուստներ՝ ի դեմս թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի։ Վերջինս մարզվում է ազգային ընտրանու հետ և, հնարավոր է, մասնակցի հավաքականի առաջիկա տնային հանդիպումներին։

Հավաքականը ունի նաև նորեկներ։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նշում է, որ նորեկաները մեծ խանդավառությամբ են միացել թիմին։ Մարզչի խոսքով՝ նրանք եկել են բարձր պահելու երկրի պատիվըո։

«Մենք հույս ենք կապում բոլոր այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Յուրաքանչյուր մրցափուլում հետևում ենք նրանց։ Նախորդ մրցաշրջանում կային ակումբներ, որոնց կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր խաղում։ ՀՖՖ կողմից սահմանած սահմանափակումներով պայմանավորված՝ յուրաքանչյուր խաղին մենք խաղադաշտում տեսնում ենք նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստի։ ՀՖՖ-ն զուգահեռաբար հետևում է նաև արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, և նրանք մեծ ցանկություն ունեն համալրելու մեր շարքերը»,- նշել է մարզիչը ասուլիսի ժամանակ։

Մարզչիը հայտնել է նաև, որ Սարգիս Ադամյանը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, պատրաստ է խաղին։

«Նա գտնվում է ֆիզիկապես լավ մարզավիճակում է, նաև շատ լավ է մարզվում իր թիմում։ Չնայած այն փաստին, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում, մենք խոսում ենք Բունդեսլիգայի մասին, որտեղ պահանջները բավական բարձր են»։

Մարզիչը նշել է, որ այժմ իրենք կենտրոնանում են այս խաղի վրա։

«Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել այստեղ։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ խաղերի մասին»։

«Ճիշտ է, լավ մարզավիճակում եմ գտնվում։ Պատրաստվում եմ ողջ ուժերս ներդնել առաջիկա հանդիպումներում, որպեսզի ունենանք հնարավոր լավագույն արդյունքը և ուրախացնենք երկրպագուներին։

Հավաքականում, իսկապես, շատ լավ մթնոլորտ է։ Անգամ դաշտում վերջին երկու խաղերին ցույց տվեցինք, որ չնայած լուրջ կորուստներին՝ այս համախմբվածությունը կարող է մեզ լավ արդյունքի բերել։

Հայտնվել ենք բարդ խմբում, սակայն պետք է փորձենք անել ամեն ինչ՝ մեր խաղը բարելավելու և լավ արդյունքներ գրանցելու համար։ Վերջում արդեն պարզ կլինի, թե որ տեղը կզբաղեցնենք խմբում»,-նշել է հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան