Cryptocurrency Prices by Coinlib

Համախմբվածությամբ կարող ենք արդյունքի հասնել. Հովհաննես Համբարձումյան

d5b0d5a1d5b4d5a1d5add5b4d5a2d5bed5a1d5aed5b8d682d5a9d5b5d5a1d5b4d5a2 d5afd5a1d680d5b8d5b2 d5a5d5b6d684 d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6 605c58c6a7888

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով ընտրանին կարող է համախմբվածության շնորհիվ լավ արդյունքի հասնել Մունդիալի որակավորման փուլի խաղերում:

«Լավ մարզավիճակում եմ գտնվում հիմա և պատրաստվում եմ ամբողջ ուժով պայքարել առաջիկա խաղերում, որ առավելագույն լավ արդյունքի հասնենք: Հավաքականում ընկերական մթնոլորտ է տիրում: Նախորդ խաղերում էլ ցույց տվեցինք, որ առանց առաջատար խաղացողների համախմբվածությամբ կարող ենք արդյունքի հասնել»,-նախախաղային ասուլիս ժամանակ ասել է նա:

Խոսելով այն խմբի մասին, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, Համբարձումյանը շեշտեց, որ ընտրանին բարդ մրցակիցների ունի, բայց ամեն խաղում ձգտելու են լավ արդյունք գրանցել:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: