Cryptocurrency Prices by Coinlib

Գրիզմանը չի ուզում հեռանալ «Բարսայից», բայց ակումբն այլ պլաններ ունի

d5a3d680d5abd5a6d5b4d5a1d5b6d5a8 d5b9d5ab d5b8d682d5a6d5b8d682d5b4 d5b0d5a5d5bcd5a1d5b6d5a1d5ac d5a2d5a1d680d5bdd5a1d5b5d5abd681 605cc8aab13e5

Հարձակվող Անտուան ​​Գրիզմանը մտադիր չէ շուտով հեռանալ «Բարսելոնայից»:

Ֆուտբոլիստը հարմարավետ է զգում կատալոնական ակումբում և չի պատրաստվում տեղափոխվել այլ թիմ:

Նրա գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է երեք տարի հետո, ուստի ֆրանսիացին հանգիստ է և չի մտածում իր ապագայի մասին:

Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» Գրիզմանին տեսնում է այն ֆուտբոլիստների շարքում, որոնցից մեկը կարող է հեռանալ ակումբից այս ամառ:

Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 26 խաղ է անցկացրել Լա Լիգայում՝  դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան