Cryptocurrency Prices by Coinlib

Գյուղվարկերին վերաբերող 2-րդ միջոցառման ժամկետը երկարաձգվել է

d5a3d5b5d5b8d682d5b2d5bed5a1d680d5afd5a5d680d5abd5b6 d5bed5a5d680d5a1d5a2d5a5d680d5b8d5b2 2 d680d5a4 d5b4d5abd5bbd5b8d681d5a1d5bcd5b4 605c667b762cd
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել երկարաձգել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում մինչեւ 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի տրամադրման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 1-ը:

«Այս վարկերը կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 000 վարկից 26 000-ը եղել են հենց այս տիպի վարկ: Գումարով դա ընդհանուր 63 մլրդ-ի 1/3-ն է՝ 21 մլրդ: Բայց քանակով եւ շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել:

Այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում կառավարության կողմից տրված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, վառելանյութ եւ այլն: Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ կիրառելով այս մեթոդը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է. «Վիճակագրությունն ուսումնասիրելով տեսանք՝ փոքր գյուղվարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչ նախորդ տարի, եւ որոշեցինք այս գործիքով խթանել, որ գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան կամ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով»:

Աղբյուրը՝ Banks.am