Cryptocurrency Prices by Coinlib

ԱրարատԲանկը Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին

d5a1d680d5a1d680d5a1d5bfd5a2d5a1d5b6d5afd5a8 raiffeisen bank d5ab d5afd5b8d5b2d5b4d5abd681 d5a1d680d5aad5a1d5b6d5a1d681d5a5d5ac d5a7 605c4a64dd0d2
Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։

Ինչպես նշել են բանկում, մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական եւ քանակական  չափանիշների ապահովման համար:

ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:

«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձեւավորվել է  փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաեւ օգտվել աշխատակիցների մասնագիտական  վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը եւ գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։

Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգեւորող է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար» — ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։

Աղբյուրը՝ Banks.am