Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի կտավն ունի ավելի քան 1,5 հազ․ քառակուսի մետր մակերես, որը համեմատելի է չորս բասկետբոլի խաղադաշտի հետ:
Կտավը բաղկացած է 70 մասից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այն աճուրդում վաճառվելու է մաս-մաս: Սակայն ամբողջությամբ կտավը ձեռք է բերել ֆրանսիացի Անդրե Աբդունը, ով ապրում է Դուբայում եւ ղեկավարում կրիպտոարժույթի ոլորտում մասնագիտացված ընկերություն:
Աճուրդի կազմակերպիչները նշել են, որ հասույթը երկու անգամ ավելին է, քան սպասվում էր: Միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել բարեգործությանը։
«Մարդկության ճանապարհորդությունը»-ը Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է կտավի վրա արված ամենամեծ նկարը: Սաշա Ջաֆրին իր աշխատանքն ավարտեց 2020-ի սեպտեմբերի վերջին, այն հիմնված է 140 երկրներից երեխաների նկարների վրա, ովքեր COVID-19 կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրենց աշխատանքներն առցանց ուղարկում էի նկարչին:
Աղբյուրը՝ Banks.am