Cryptocurrency Prices by Coinlib

Ազարը կարող է ավարտել կարիերան վնասվածքի պատճառով

d5a1d5a6d5a1d680d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5a1d5bed5a1d680d5bfd5a5d5ac d5afd5a1d680d5abd5a5d680d5a1d5b6 d5bed5b6d5a1d5bdd5bed5a1 605d012591591

Էդեն Ազարի տեղափոխությունը «Ռեալ» դեռ միայն ցավ է բերում ակումբին ու խաղացողին: Մադրիդցիները հույս ունեին փոխարինող գտնել Կրիշտիանուի համար, բայց մինչ այժմ Էդենն ավելի շատ վնասվածքներ է ստանում։ Բելգիացին անցկացրել է 36 խաղ և ավելի քան հիսունը բաց  է թողել:

Ազարը կրկին վնասել է մկանը։ Ֆուտբոլում այս մկանը կարևոր է գրեթե ցանկացած շարժման ճիշտ բիոմեխանիկայի համար՝ վազել, հարվածել գնդակին, ցանկացած ցատկ կատարել և այլն։

Վերջերս ապաքինվելուց հետո բելգիացին այնքան էր հոգնել վնասվածքներից, որ շտապում էր հնարավորինս շուտ վերադառնալ ընդհանուր խումբ, ինչի պատճառով էլ նոր վնասվածք ստացավ:

Դրանում համոզված են նաև «Ռեալի» բժիշկները: Նրանք կարծում են, որ Էդենը պարզապես պետք է լիովին վերականգնվի, այդ թվում ՝ հոգեբանորեն:

Մասնագետներն ասում են, որ հնարավոր է վերականգնվել 4-6 շաբաթվա ընթացքում, սակայն դրանից հետո էլ պետք է անընդհատ հսկողություն սահմանել, որպեսզի խնդիրը չկրկնվի։

Թիմի բժիշկները խոսել են անհաջող վիրահատության մասին: Բայց նույնիսկ այս վարկածով ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Մկանների հերթական վնասվածքից հետո Բելգիայի հավաքականի բժիշկներն անհանգստանում էին, որ Եվրոյից առաջ կարող են կորցնել հիմնական աստղին, ուստի նրանք նորից անկախ հետազոտեցին Էդենին: Իսկ Ազարը ինքը սկսեց կասկածել ներկայիս բուժման ճիշտ լինելուն և այցելեց Մադրիդի «Ռեալի» հետ չաշխատող մասնագետներին:

Բայց մադրիդյան ակումբի բժիշկները պնդում են, որ պետք է բուժումը նույն կերպ շարունակել։ Ակումբում կարծում են, որ եթե Ազարին թույլ տրվի լիովին վերականգնվել ֆիզիկապես և հոգեբանորեն, նա կկարողանա վերադառնալ նախկին մակարդակին: Բայց նոր վիրահատությունը  կարող է ոչ միայն չօգնել, այլ նույնիսկ ավարտել նրա ֆուտբոլային կարիերան։

Բելգիացի բժիշկների կարծիքով՝ նախորդ վիրահատության ինչ-որ փուլում սխալ է թույլ տրվել՝ միգուցե վիրահատությունն անարդյունավետ է եղել: Արդյունքում, Ազարը վերադարձավ ընդհանուր խումբ ՝ առանց իսկապես վերականգնվելու:

Հիմա Ազարը տարբեր բժիշկների հետ խորհրդակցում է՝ որոշում կայացնելուց առաջ։ Հնարավոր է նաև, որ նա մեկնի Կատար՝ մասնագետների հետ քննարկելու իր մկանային խնդիրները։

Սիրարփի Աղաբաբյան