Cryptocurrency Prices by Coinlib

Tesla ավտոմեքենաները հնարավոր կլինի գնել բիթքոինով

tesla d5a1d5bed5bfd5b8d5b4d5a5d684d5a5d5b6d5a1d5b6d5a5d680d5a8 d5b0d5b6d5a1d680d5a1d5bed5b8d680 d5afd5acd5abd5b6d5ab d5a3d5b6d5a5d5ac 605b3127697e1

Ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրող Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության մեքենաներն այսուհետ հնարավոր է ձեռք բերել՝ օգտագործելով բիթքոին կրիպտոարժույթը:

«Այժմ դուք կարող եք Tesla-ն գնել բիթքոինով: Բիթքոինները, որոնք դուք կվճարեք Tesla-ին, կպահպանվեն որպես բիթքոիններ եւ չեն փոխարկվի հասարակ արժույթի»,- գրել է գործարարն այսօր Twitter-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասկը նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս բիթքոինով վճարելու հնարավորությունը հասանելի կլինի 2021-ի վերջին:

Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի սկզբին Tesla-ն $1,5 մլրդ էր ներդրել բիթքոին կրիպտոարժույթի մեջ: «Մենք ընդհանուր առմամբ $1,5 մլրդ ենք ներդրել բիթքոինի մեջ` մեր քաղաքականությանը համապատասխան, եւ կարող ենք ժամանակավորապես կամ երկարաժամկետ թվային ակտիվներ ձեռք բերել եւ պահել: Ավելին, առաջիկայում մենք նախատեսում ենք սկսել օգտագործել բիթքոինը որպես մեր ապրանքների համար վճարման ձեւ»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ավելի ուշ Իլոն Մասկը «խենթություն էր» որակել Tesla-ի ներդրումները բիթքոինի մեջ: «Ասեմ, որ ես ներդրող չեմ, ես ինժեներ եմ: Tesla-ից բացի ես չունեմ հրապարակային այլ բաժնետոմսեր: Սակայն, երբ թղթային արժույթն ունի բացասական իրական եկամտաբերություն, միայն հիմարը չի փնտրի այլ բան: Բիթքոինը գրեթե նույնքան անհեթեթություն է, որքան թղթային փողը: Առանցքային բառն այստեղ «համարյա»-ն է»,- նշել էր Մասկը:

Աղբյուրը՝ Banks.am