Cryptocurrency Prices by Coinlib

IDream. Նոր ծրագիր ուսանողների համար IDBank-ից

idream d5b6d5b8d680 d5aed680d5a1d5a3d5abd680 d5b8d682d5bdd5a1d5b6d5b8d5b2d5b6d5a5d680d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 idbank d5abd681 605b3120b6785
Ուսանո՞ղ ես, երազու՞մ ես աշխատել բանկային ոլորտում եւ ստանալ մրցունակ գիտելիքներ ու անփոխարինելի փորձ, շարունակի՛ր կարդալ․ քեզ կհետաքրքրի IDBank-ի նոր առաջարկը։

IDBank-ը գործարկում է նոր ծրագիր ուսանողների համար՝ IDream։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բակալավրի ավարտական կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողներին կատարել առաջին քայլը բանկային ոլորտում եւ սկսել նոր փուլ իրենց մասնագիտության մեջ։

Մասնակիցները ձեռք կբերեն հիմնաքարային գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաեւ կծանոթանան վաճառքի եւ հաճախորդների սպասարկման հմտություններին։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ նախկինում իրականացված կրթական ծրագրերի արդյունքում IDBank-ի թիմը համալրվել է մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներով, որոնք իրենց առաջին քայլերը կատարել են հենց IDBank-ում, հաստատվել ոլորտում եւ հիմա՛ էլ շարունակում են իրենց կարիերան IDBank-ի հետ։

«IDream-ը մեր նոր ծրագիրն է ուսանողների համար, որի նախնական փուլը մեր ռազմավարությանն ու ընտրած ուղուն համահունչ կանցկացվի նորարար մոտեցմամբ․ IDream ծրագրին մասնակցելու համար առաջարկում ենք ուսանողներին ուղարկել իրենց CV-ները բոլորովին նոր ձեւաչափով՝ առավելագույնը 1 րոպե տեւողությամբ վիդեոհոլովակի տեսքով։ Այսպիսով՝ սպասում ենք թվային CV-ների․ ամենապայծառ, մոտիվացված եւ հետաքրքրված ուսանողները հրավիրվելու են հետագա հարցազրույցի եւ թեստավորման, իսկ ուսումնական փուլի ավարտից հետո լավագույնները կհամալրեն IDBank-ի թիմը»,- ասել է Մարիանա Էդիլյանը։

IDream ծրագիրը նորավարտ կամ դեռեւս ուսումը շարունակող ուսանողներին հրաշալի հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխատանքային փորձ եւ կառուցելու կարիերան IDBank-ի հետ։

Աղբյուրը՝ Banks.am