Cryptocurrency Prices by Coinlib

Goldman Sachs-ի աշխատակիցները բողոքել են «դաժան վերաբերմունքից»

goldman sachs d5ab d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5afd5abd681d5b6d5a5d680d5a8 d5a2d5b8d5b2d5b8d684d5a5d5ac d5a5d5b6 d5a4d5a1d5aad5a1d5b6 d5be 605b16dd1df0c
Goldman Sachs-ի վերլուծաբանները կազմել են զեկույց, որում պատմել են բանկում աշխատանքային պայմանների մասին: Նրանք բողոքում են շաբաթական 98-105 ժամ աշխատելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ իրենց ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վատթարացումից, հաղորդում է Frank Media-ն:

Հարցմանը մասնակցել են Goldman Sachs-ում առաջին տարին աշխատող 13 վերլուծաբան։ Ստացված տվյալների հիման վրա նրանք զեկույց են կազմել՝ նկարագրելով Ուոլ Սթրիթում աշխատանքային պայմանները:

Ինչպես պարզվել է, հարցվածների 77%-ն իրենց զգում են «աշխատավայրում դաժան վերաբերմունքի զոհ»: Բացարձակապես բոլորն ասել են, որ իրենց աշխատանքային գրաֆիկը ազդել է ընտանիքի եւ ընկերների հետ հարաբերությունների վրա:

Հարցվածների հոգեկան վիճակը բանկում աշխատելու ընթացքում 10 բալանոց սանդղակով վատթարացել է 8,8-ից մինչեւ 2,8, իսկ ֆիզիկականը`9-ից մինչեւ 2,3: «Առանց աշխատանքի մնալու հեռանկարն ինձ ավելի քիչ է վախեցնում, քան այն, թե ինչ կարող է պատահել իմ մարմնի հետ, եթե շարունակեմ այս ապրելակերպը»,- ասել է հարցվածներից մեկը:

Ընկերությունից եւ իրենց աշխատանքից գոհունակության մակարդակը հարցվածները գնահատել են 10-ից 2 բալ, իսկ իրենց կյանքից՝ 10-ից 1 բալ։ Հարցվածների մեծ մասը հայտարարել է վեց ամսվա ընթացքում աշխատանքի վայրը փոխելու իրենց պատրաստակամության մասին:

Բոլոր հարցվածներն «անիրատեսական են» համարել աշխատանքի համար ներկայացվող վերջնաժամկետները, իսկ հարցվածների 92%-ը նշել է, որ իրենց վերադասները հրաժարվել են նշանակված հանդիպումներից, 50%-ն էլ բողոքել անհիմն հանրային քննադատությունից:

Աշխատակիցների կողմից հնչեցված առաջարկությունների թվում են` առավելագույն աշխատանքային ժամանակը շաբաթական 80 ժամով սահմանափակելը եւ մեկ շաբաթ առաջ հաճախորդների հետ կարեւոր հանդիպումներ նշանակելը, բանակցային հրամանների նախապես (12 ժամ առաջ) հաստատելն ու վերջին պահին շնորհանդեսների փոփոխությունից հրաժարվելը:

Հարցման մասնակիցները նաեւ կարծում են, որ կրտսեր բանկիրներից չպետք է պահանջվի որեւէ աշխատանք կատարել ուրբաթ երեկոյան ժամը 21: 00-ից հետո կամ ամբողջ շաբաթ օրվա ընթացքում` առանց նախնական համաձայնության, եւ դա պետք է բացառություն լինի:

Վերլուծաբանների շնորհանդեսը տպավորել է գործատուներին: Goldman Sachs-ի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ բանկի թոփ մենեջերին:

«Մենք գիտակցում ենք, որ մեր աշխատակիցները շատ են ծանրաբեռնված, քանի որ մենք ուժեղ բիզնես ունենք, դրա ծավալները հասել են պատմական մակարդակի»,- Reuters-ը մեջբերում է Goldman-ի խոսնակ Նիկոլ Շարփի հայտարարությունը:

Աղբյուրը՝ Banks.am