Cryptocurrency Prices by Coinlib

ՖԻՖԱ-ն 2020 թվականին ավելի շատ գումար է վաստակել տեսախաղերից, քան ֆուտբոլից

d686d5abd686d5a1 d5b6 2020 d5a9d5bed5a1d5afd5a1d5b6d5abd5b6 d5a1d5bed5a5d5acd5ab d5b7d5a1d5bf d5a3d5b8d682d5b4d5a1d680 d5a7 d5bed5a1d5bd 605bafac57ec2

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2020 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը:

Ըստ զեկույցի, նախորդ տարի ՖԻՖԱ-ն վաստակել է 267 միլիոն դոլար, որից մեծամասնությունը` գրեթե 159 միլիոն դոլար, ստացվել է տեսախաղերի լիցենզավորման իրավունքի վաճառքից, այսինքն` ՖԻՖԱ-ի ֆուտբոլային սիմուլյատորների շարքից:

Պարզվեց, որ ընդհանուր եկամուտը 7%-ով բարձր է կանխատեսվող գումարից, ուստի ՖԻՖԱ-ն չի փոխի 2019-2020թթ. ցիկլի ֆինանսական պլանը, չնայած համաճարակի պատճառով մեծ ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներին: Չորս տարվա ծրագրի համաձայն՝ եկամտի չափը պետք է կազմի 6,44 միլիարդ դոլար:

Պետք է հիշել, որ ՖԻՖԱ-ն ամենաշատ գումարն է վաստակում ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից: Հաջորդ առաջնությունը պետք է անցկացվի 2022 թվականի վերջին Կատարում:

EA Sports-ը հաղորդել է, որ FIFA Ultimate Team-ը 2020 թվականին 1.49 միլիարդ դոլար եկամուտ է ապահովել, իսկ FUT-ը ռեկորդ է սահմանել նաև դեկտեմբեր ամսվա ամենաակտիվ  խաղացողների համար՝ 6 միլիոն օգտագործող:

Սիրարփի Աղաբաբյան