Cryptocurrency Prices by Coinlib

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ձվի շուկայում տիրող իրավիճակը

d5bfd5b4d5bad5bad5b0 d5b6 d5b8d682d5bdd5b8d682d5b4d5b6d5a1d5bdd5abd680d5b8d682d5b4 d5a7 d5b1d5bed5ab d5b7d5b8d682d5afd5a1d5b5d5b8d682 605af8cce556c
Վաճառքի կետերում ձվի դեֆիցիտ է նկատվում, եղածների գներն էլ սովորականից զգալի բարձր են:

Banks.am-ը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) փորձել է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը եւ արդյոք արհեստակա՞ն բնույթ է կրում նկատվող դեֆիցիտն ու գների բարձրացումը:

«ՏՄՊՊՀ-ն այս պահին հարցումներ է ուղարկում ոլորտում գործող ընկերություններին, որոնք ուղղված են շուկայում տիրող ներկայիս վիճակը բացահայտելուն, ամփոփելուն պես կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ նշելով, որ հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները:

Նա նաեւ հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար:

«Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաեւ տուժել են մի շարք փոքր եւ միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- հավելել է ՏՄՊՊՀ խոսնակը:

Աղբյուրը՝ Banks.am