Cryptocurrency Prices by Coinlib

Վահան Քերոբյան. Միկրոձեռնարկատերերի թիվն ավելացել է

d5bed5a1d5b0d5a1d5b6 d684d5a5d680d5b8d5a2d5b5d5a1d5b6 d5b4d5abd5afd680d5b8d5b1d5a5d5bcd5b6d5a1d680d5afd5a1d5bfd5a5d680d5a5d680d5ab 605b4df9ddbda
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ 2021 թվականի փետրվարին աշխատաշուկայում կտրուկ ավելացել է միկրոձեռնարկատերերի թիվը։

«Սա ցույց է տալիս, որ փոքր ու միջին ձեռնարկությունները լավ վերականգնման փուլում են գտնվում եւ մենք շատ ուշադիր ենք ոլորտի ու խնդիրների նկատմամբ»,- ասել է նախարարը։

Վահան Քերոբյանը նշել է նաեւ, որ նախորդ 3-4 ամիսների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների խնդիրների լուծման համար։

«Անցկացվել է նաեւ ՓՄՁ խորհրդի նիստ, որտեղ արծարծվել են մի շարք հրատապ հարցեր եւ դրանց մի մասն արդեն լուծվել է, մյուս մասն էլ կլուծի մինչեւ հաջորդ նիստը։ Ես անձամբ ամենօրյա կապի մեջ եմ ՓՄՁ խորհրդի անդամների հետ՝ փորձելով լուծել թե համակարգային, թե ընթացիկ հարցերը։ Կառավարությունն ունի մի քանի հակաճգնաժամային ծրագիր, որոնք ուղղված են ՓՄՁ-ներին ֆինանսական միջոցների տրամադրմանը։

Ծրագրերը բազմաթիվ են, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ ոլորտը ոչ միայն գոյատեւի, այլեւ զարգանա եւ մեծացնի իր չափաբաժինը ՀՆԱ արդյունքի մեջ, որովհետեւ համարում ենք, որ մեծ ընկերությունների ստեղծման հիմնական աղբյուրը պետք է լինեն նորարարական փորք ու միջին ձեռնարկությունները»,- ասել է նախարարը։

Աղբյուրը՝ Banks.am