Cryptocurrency Prices by Coinlib

«Մեսսին ինձ երբեք չի ասել, որ աշխատանքից հեռացնեմ  մարզչին»․ Աբիդալ

d5b4d5a5d5bdd5bdd5abd5b6 d5abd5b6d5b1 d5a5d680d5a2d5a5d684 d5b9d5ab d5a1d5bdd5a5d5ac d5b8d680 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5b6d684d5ab 605b77f5deb7f

«Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է կատալոնացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ:

Աբիդալը հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր  «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների դժգոհության մասին ակումբի նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքային մեթոդներից: Դրանից հետո Մեսսին կտրուկ խոսեց Աբիդալի դեմ՝ խնդրելով նրան տալ հատուկ անուններ, երբ նա նմանատիպ հայտարարություններ է անում:

«Կարծում եմ՝ ես ճիշտ էի: Նրանց թվում էր, որ նրանք ավելի շատ մարզվելու կարիք ունեին: Գվարդիոլայի օրոք ամեն ինչ այսպես էր՝ ուզո՞ւմ ես լինել լավագույնը: Լավ, ուրեմն պետք է մարզվել՝ ինչպես լավագույնը: Դուք ամեն ինչ կհաղթեք միայն այն դեպքում, եթե մի ամբողջ շաբաթ լավ աշխատեք:

Սա այն էր, ինչի մասին ես խոսում էի: Ես ոչ մի բառ չասացի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ցանկանում են ազատվել մարզչից:

Մեսսին անձամբ խոսեց ինձ հետ: Լուրջ զրույց էր, բայց ես կարող եմ ընդունել այն: Խնդիր չկա, քանի որ թափանցիկությունը պետք է պահպանել: Ես ինձ հարմարավետ զգացի, քանի որ Մեսսին միակ խաղացողն է, ով ինձ հետ այդպես խոսեց:

Ես հասկանում եմ նաև, որ Մեսսին ավագն է, նա ցանկանում էր պաշտպանել թիմը: Բայց Մեսսին ինձ երբեք չի ասել, որ աշխատանքից հեռացնեմ մարզչին: Երբեք։

Ես կարիք չունեմ ինչ-որ բան շտկելու նրա հետ իմ հարաբերություններում: Իմ կարծիքով, մեր մեջ ոչինչ չի փոխվել: Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում այս մասին, բայց կարծում եմ, որ այս հարցը փակված է: Մենք շատ ենք նամակագրվել, և նա գիտի, թե ինչ եմ մտածում:

Ես չէի ուզում ճանճից փիղ սարքել ու ակումբի համար խնդիրներ ստեղծել»,- ասել է Աբիդալը:

Սիրարփի Աղաբաբյան