Cryptocurrency Prices by Coinlib

Կոուտինյոն մեկնել է Կատար

d5afd5b8d5b8d682d5bfd5abd5b6d5b5d5b8d5b6 d5b4d5a5d5afd5b6d5a5d5ac d5a7 d5afd5a1d5bfd5a1d680 605b3fb5575ba

Ֆիլիպե Կոուտինյոն ներկայումս գտնվում է Կատարում, որպեսզի իր վնասվածքի վերաբերյալ երկրորդ կարծիքը ստանա տեղի փորձագետներից։ Այս մասին հայտնում է ESPN-ի գործակալ Սամուել Մարսդենը:

Բրազիլացին ապաքինվում է, չնայած ասում են, որ նրան առնվազն ևս չորս շաբաթ կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար:

Ի սկզբանե սպասվում էր, որ Կոուտինյոն կվերադառնա ապրիլին, սակայն վերջին տեղեկությունները պնդում են, որ նրա վերականգնումը չի ընթանում ըստ պլանի:

Ավելին, Ֆիլիպեն կարող է այլևս չխաղալ «Բարսելոնայում», քանի որ ակումբը ստիպված կլինի «Լիվերպուլին» լրացուցիչ բոնուս վճարել, եթե 28-ամյա ֆուտբոլիստը 100 խաղ անցկացնի ակումբի կազմում:

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Կոուտինյոն կատալոնացիների կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան