Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիաբանկ. 2021թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» ամսագրի

d5a1d5b4d5a5d680d5abd5a1d5a2d5a1d5b6d5af 2021d5a9 d5acd5a1d5bed5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d5a2d5a1d5b6d5afd5a8 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bf 605bbdc37ced6
«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում:

Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:
«Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարեւոր եւ արժեքավոր են, քան դրանք երբեւիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհի տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությամբ»,- նշել է Global Finance-ի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

Նրա խոսքով՝ «Ողջ աշխարհում բանկերն առանցքային դեր են խաղում տնտեսության վերականգնման գործում: «Լավագույն բանկ» մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի, զարգացման եւ նորարար լուծումների մշակման գործում»:  
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են նաեւ, որ այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք ստեղծված իրավիճակում հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին հաճախորդների հանդեպ՝ արագ որոշումներ կայացնելով նրանց խնդիրների լուծման համար: Բացի այդ, մրցանակակիր բանկերը առանձնանում են նրանով, որ արձանագրել են լավ արդյունքներ` հիմք դնելով հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար:

«Մեզ համար մեծ պատիվ ու հպարտություն է հատկապես այս տարի արժանանալ Global Finance-ի «Տարվա լավագույն բանկ» հեղինակավոր մրցանակին:  Չնայած նախորդ տարի մեր առջեւ ծառացած դժվարություններին եւ բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվեց աշխատել արդյունավետ եւ կայունություն պահպանել: Մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով անընդմեջ զարգացնելով  ու բարելավելով մեր գործունեությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Մրցանակը շնորհվել է մի շարք կարեւոր չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի շուկայում ունեցած մասնաբաժինը, ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը եւ այլն:

Մրցանակաբաշխության մանրամասներին ինչպես նաեւ հաղթողների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ:

Աղբյուրը՝ Banks.am