Cryptocurrency Prices by Coinlib

Evocabank-ը մի քանի ժամում ավարտել է պարտատոմսերի 2-րդ տրանշի տեղաբաշխումը

evocabank d5a8 d5b4d5ab d684d5a1d5b6d5ab d5aad5a1d5b4d5b8d682d5b4 d5a1d5bed5a1d680d5bfd5a5d5ac d5a7 d5bad5a1d680d5bfd5a1d5bfd5b8d5b4d5bd 6059fbb6d9dad
Evocabank-ը տեղեկացնում է, որ 2-րդ տրանշի պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը, ինչպես եւ առաջին տրանշի ժամանակ, կազմել է 500 մլն ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար:

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը կազմել է 10% եւ 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։

Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաեւ online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Սա Evocabank-ի պարտատոմսերի՝ մարտ ամսվա ընթացում իրականացված 2-րդ թողարկումն է, ինչը պայմանավորված է առաջին տրանշի նկատմամբ ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրվածությամբ։

«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Աղբյուրը՝ Banks.am